Հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով պակասել են

Պետական եկամուտներ կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում հայտնել է, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, պակաս է հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դամը վերաբերում է շահութահարկին։
«Համավարակի ազդեցությունը շարունակվում է, և տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերականգված չեն, բացասական տարբերությունն ունի հիմնավոր պատճառներ։ Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է թողնել հարկային եկամուտների հավաքագրման վրա, սակայն մենք ջանում ենք, մեր բոլոր ուժերը գործադրում ենք հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար»,–ասաց նա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր