Site icon politcom

ԵՄ-ն կոչ է անում ապահովել ռազմագերիների վերադարձը

Եվրամիությունը հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարվածների վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։
Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարությունում Եվրոպական միությունը ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ամրապնդումը և որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մարդկային աճյունների հայրենադարձումը և հակամարտության հետևանքով խստորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը»։
Այնուհանդերձ, Եվրամիությունը վերահաստատում է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրների միջև վստահություն կառուցելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար․ «Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, և նաև այլ կարևոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version