Month: April 2021

ԱՄՆ-ի «ներքին գործը»

ԱՄՆ-ի «ներքին գործը»

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրների ներքին գործն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանության ճանաչումը: «Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,- ասել է Պեսկովը։
Կարդալ
Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի Հայաստանում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։ Ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի հետ կապված նշվում է՝ դիտարկված 150 երկրից 24-ը ռազմական ծախսերի համար հատկացրել է իր ՀՆԱ-ի 3,0 տոկոսը կամ ավելին,…
Կարդալ
Ընտրական գործընթացի մեկնարկը տրված է․ Փաշինյանը հրաժարական տվեց

Ընտրական գործընթացի մեկնարկը տրված է․ Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով։ Անկեղծ ասած, այս հրաժարականը կանխատեսելի էր դեռ նախորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ուշագրավ է, որ ապրիլի 24-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի ընթացում որևէ անդրադարձ չի եղել օրվա խորհրդին, փոխարենը՝ քննարկվել են Հայաստանի…
Կարդալ
Պատմական․ Բայդենը ճանաչեց հայոց Ցեղասպանությունը

Պատմական․ Բայդենը ճանաչեց հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Բայդենի հայտարարության տեքստում ասված է․ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան…
Կարդալ
Փաշինյանի և Քոչարյանի «անխախտ միասնությունը»․ չի կարող լինել ընտրություն Հոկտեմբերի 27-ի և Նոյեմբերի 9-ի միջև

Փաշինյանի և Քոչարյանի «անխախտ միասնությունը»․ չի կարող լինել ընտրություն Հոկտեմբերի 27-ի և Նոյեմբերի 9-ի միջև

Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ։ Այս մասին աջակիցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանն ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի…
Կարդալ
Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։ Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու…
Կարդալ
ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:…
Կարդալ
Պայթունավտանգ իրավիճակ երկրում․ կկայանա՞ն արդյոք ընտրությունները

Պայթունավտանգ իրավիճակ երկրում․ կկայանա՞ն արդյոք ընտրությունները

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին նախօրեին բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու…
Կարդալ
Մարտի 1-ի գործի ողնաշարը կոտրված է․ դատախազության հուսահատ ջանքերը

Մարտի 1-ի գործի ողնաշարը կոտրված է․ դատախազության հուսահատ ջանքերը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը…
Կարդալ
Փաշինյանը գնում է վաբանկ՝ օգնելով Սյունիքի «ինքնորոշմանը»

Փաշինյանը գնում է վաբանկ՝ օգնելով Սյունիքի «ինքնորոշմանը»

Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են», ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ վարչապետը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր երեկ Սյունիքի մարզում բողոքի ակցիաներ էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ըստ տեղեկությունների՝ քսանի ավելի անձինք, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետը, արդեն…
Կարդալ