Site icon politcom

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվեցին

Հայաստանում մինչև հիմա շուրջ 3 հազար հոգի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա` սա փոքր ցուցանիշ է. «Հանրային կերպով պատվաստվելն էլ հենց ուղղված էր մարդկանց ցույց տալու սեփական օրինակով, որ սա անվտանգ, արդյունավետ, որակյալ միջոց է», – կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նա և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օրեր առաջ պատվաստվել են AstraZeneca-ով: Այս պատվաստանյութով կարող են պատվաստվել ՀՀ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները:
Հանրային պատվաստման օրինակ ցույց են տվել նաև վարչապետն ու նրա կինը։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել  պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version