Site icon politcom

Բաքուն հրապարակել է զոհեի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը: Գերատեսչության տվյալներով՝ նրանց թիվը հասել է 2895-ի:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 2895 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները, նրանց զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկությունները»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ խոսքը մինչև մայիսի 8-ը հուղարկավորված զինվորականների մասին է, ևս 19-ն անհետ կորած են համարվում:

Նկատենք, որ ադրբեջանական անկախ աղբյուրները նշում են այլ թվեր՝ կասկածի տակ դնելով պաշտոնական տվյալները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version