Հրադադարը մտավ ուժի մեջ

Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել:
Հաղորդվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:
Արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել ազգայի դրոշներով՝ նշելու ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորող հրադադարի հաստատումը, նկատվում են նաև հրավառություններ:
Նախքան հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավային մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են, որոնց հետևանքով մեկ իսրայելցի էր տուժել:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր