Site icon politcom

Ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքների և կուսակցությունների վերջնական գրանցումը երեկ ավարտվեց։ Սպասվող ընտրություններին կմասնակցի ռեկորդային թվով` 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Որևէ քաղաքական ուժի գրանցում չմերժվեց։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նաև վիճակահանությամբ ընտրություններին մասնակցելու համարներ տրամադրվեցին։ 

Politcom.am կայքը վաղվանից սկսած հանգամանալից կանդրադառնա ընտրական գործընթացի մասնակիցներին, նրանց հիմնական ասելիքին, քարոզարշավի ընթացքին, ընտրական գործընթացին՝ իր արդյունքներով ու հետևանքներով։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version