Site icon politcom

3-րդ բանակային կորպուսի հրամանատար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունը կանխատեսելի և սպասելի էր։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում խոսել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության և նրա ու Փաշինյանի միջև եղած խնդրի մասին։
Պետք է կարողանալ ընտրություն անել զինվորական ուսադիրների և քաղաքականության միջև. Սուրենյանցը` Խաչատուրովի ազատման մասին
3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնանկությունը կանխատեսելի և սպասելի էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Խաչատուրովը գիտակ և խարիզմատիկ զինվորականի համբավ ունի, սակայն ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչը միշտ պետք է կարողանա ընտրություն կատարել քաղաքականության և ուսադիրների կամ զինվորական գործի միջև»,- ասաց նա։

Իսկ Խաչատուրովն այն զինվորականներից է, որը հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո պնդել այդ հայտարարությունները։ Մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ ևս ամրագրված է, որ զինվորականները քաղաքական հարցերում պետք է չեզոքություն պահպանեն։

Սուրենյանցի կարծիքով` Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում ամենացանկալի տարբերակը կլիներ, եթե Փաշինյանն ու Խաչատուրովը մի կողմ թողնեին մինչ այս ունեցած տարաձայնությունները, և գեներալը շարունակեր իր աշխատանքը ԶՈւ-ում։

«Հնարավոր էր լեզու գտնել, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ չկա կոմպրոմիսների, իրար հասկանալու քաղաքական մշակույթ։ Երկուստեք անհրաժեշտ քայլեր չեն արվել»,- նշեց նա։

Սուրենյանցի խոսքով` հնարավոր է առաջիկայում նոր պաշտոնանկություններ լինեն, բայց ընդհանուր առմամբ քաղաքական իշխանություն-գեներալիտետ հակամարտությունը կարելի է ասել` լուծված է։

«Իսկ այն զինվորականները, որոնք համարում են, որ իշխանությունները սխալ քաղաքական ուղեգծի մեջ են և վտանգում են Հայաստանի ազգային և պետական շահերը, պարտավոր են իրենց զգեստապահարանում պահել զինվորական համազգեստը և քաղաքական կամ այլ գործունեությամբ հասնել իշխանափոխության. կա՛մ պետք է լինես զինվորական, կա՛մ գնաս քաղաքական գործընթացների հետևից»,- հավելեց Սուրենյանցը։

կարդալ ավելին

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version