Site icon politcom

Ղրիմը պաշտոնապես չեն ճանաչի Ռուսաստանի մաս, բայց և հանուն Ուկրաինայի Ռուսաստանի հետ չեն պատերազմի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայ Չքաղաքագետն այսօր կանխատեսել էր, որ «Ղրիմյան պլատֆորմին» կհաջորդի «Ղարաբաղյան պլատֆորմը»: Այսինքն, աշխարհը կդատապարտի Ղրիմի միացումն Ռուսաստանին, իսկ հետո կանցնի Արցախում ռուս-թուրքական բարդ օպերացիայի վերաֆորմատավորմանը: Как на зло, ժամեր անց Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտարարեց, որ Բայդենը չի ժամանի Կիև և չի մասնակցի «Ղրիմյան պլատֆորմին»: Կիև չեն մեկնի նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը: Կիևում կլինեն Լեհաստանի և մերձբալթյան սատելիտ երկրների առաջնորդները: Ղրիմյան էպոպեան ավարտված է: ԱՄՆ-ը և Եվրամիությունն, իհարկե, Ղրիմը պաշտոնապես չեն ճանաչի Ռուսաստանի մաս, բայց և հանուն Ուկրաինայի Ռուսաստանի հետ չեն պատերազմի: Իսկ հետո, ինչպես ռուսներն են ասում՝ видно будет:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version