Site icon politcom

Սա քաղաքական տեքստ չէ, սրտի ցավով գրված տողեր են

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես գիտեմ՝ արտաքին ագրեսիայի պայմաններում ներքաղաքական պայքար, փոխադարձ քննադատություն չի կարելի ու չեմ անում։
Բայց գիտեմ նաև, որ այս որակի իշխանություններով, անպատասխանատու, ապիկար, անորակ կառավարմամբ դժվար է ակնկալել ազգային իրական միասնություն, անվտանգություն, արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Էս տղերքի ամբարտավանության հետևում դիլետանտիզմն է, նրանց «պողպատը» ժանգոտած ժեշտ է, որի ուժը պատում է միայն «ներքին թշնամու» վրա, ընդ որում՝ ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ վերջինիս քաղաքական ռեաբիլիտացիան ապահովելու, հարմար «ընդդիմություն» ունենալու նպատակով։
Նիկոլի ու նրա թիմի արկածախնդրությունը միայն խրախուսում է թշնամու ագրեսիվությունը։
Նիկոլի ու նրա թիմի ոչ կոմպետենտությունը միայն մեծացնում է երկրի խոցելիությունը։
Կրկնում եմ՝ ծանր այս պահին ներքաղաքական պայքարի կոչ չեմ անում, բայց նաև չեմ տեսնում այն առանցքը, այն ծրագիրը, որը համազգային կոնսոլիդացիա պետք է ապահովի։
Խնդրում եմ՝ մեկնաբանություններ գրելիս մեր-մեծ չփրթեք, «համազգային պատուհասին» չմեծարեք կամ նրա ընդդիմադիր «փրկիչին» չգովերգեք։
Սա քաղաքական տեքստ չէ, սրտի ցավով գրված տողեր են մի մարդու կողմից, որի որդին հենց հիմա ու ամիսներ շարունակ սահմանագծում է․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version