Առավոտյան դիմելու է, երեկոյան իր իսկ դիմումին մակագրի. «Մերժել»

Հայաստանի Գերագույն խորհրդի ու ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել: Ասում է՝ խորհրդային Հայաստանի կառավարությունում Ալեքսանդր Բեկզադյանը ֆիննախի և արտգործնախարարի պաշտոնները համատեղում էր: Ուրեմն ԱԳ նախարար Բեկզադյանը նամակ է հղում ֆիննախ Բեկզադյանին, թե բա՝ Մոսկվա կարևոր գործուղում ունեմ, խնդրում եմ պահուստային միջոցներից գումար հատկացնել՝ կոստյում գնելու: Հաջորդ օրը Բեկզադյանը ֆիննախի գրասեղանին տեսնում է ԱԳ նախարար Բեկզադյանի նամակը, կարդում, մտորում և կարմիր թանաքով մակագրում. «Մերժել»: Հիմա ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունն է: Առավոտյան դիմելու է, երեկոյան իր իսկ դիմումին մակագրի. «Մերժել»:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր