Ինքնիշխանության իրական տարբերակը

Ինքնիշխանության իրական տարբերակը

Պատմաբան Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ռուսատյացությունը Հայաստանում իռացիոնալ բնույթ ունի։ Այսինքն, դեպի Ռուսաստան քաղաքական այդ հայացքի և աշխարհաքաղաքական ընկալման հիմքում զգացմունքներն են, այլ ոչ թե գիտելիքը, հաշվարկները և շահերը։
Իռացիոնալ է նաև ռուսապաշտությունը և գրեթե նույն հիմնավորմամբ։ Սա հատուկ շեշտադրում եմ այն մարդկանց համար, որոնք տառապում են օբյեկտիվ դիրքավորման բարդույթով։ Բայց ռուսապաշտությունը, որքան զազրելի է, այնքան քիչ վտանգավոր, քանի որ դա հավասարակշռվում է Հայաստանի ներքին մշակութային միջավայրով։
Ի տարբերություն ռուսապաշտության, ռուսատյացությունը ոչ միայն վտանգավոր է, այլ նաև քայքայիչ է ու կործանարար։ Խնդիրն այն է, որ այդ իռացիոնալ հոսանքը ներթափանցել ու սաղմնավորվել է պետական համակարգում։
Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ մեր հավաքական գիտակցությունը սկսել է չընկալել ու չհասկանալ իրերի կարգն ու դասավորությունը աշխարհում։ Իռացիոնալ ռուսատյացությունը հրաժարվում է առերեսվել իրականության հետ, մերժում է ցանկացած տնտեսական հաշվարկն ու ռեսուրսների բաշխվածությունը։ Այսինքն՝ ռուսատյացի համար կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայհոյի Ռուսաստանին, բայց միևնույն է, թե ինչ կլինի դրանից հետո Դավիթ Բեկ համայնքում, նրա համար առաջնայինը ինքնիշխանություն բառի մեխանիկական կրկնությունն է, այլ ոչ թե անկախության համար հողի վրա տնտեսական ու քաղաքական բազա ապահովելը։ Դե հիստերիկ պոպուլիզմը կամ էլ հանուն լայքի պատմության ֆալսիֆիկացիան շատ ավելի հեշտ ճանապարհ է։ Երբ աղմկում է հիվանդագին ինքնասիրությունը, արժանապատիվ քաղաքականությունը քաշվում է մի կողմ։ Հայաստանի պես երկրների համար ինքնիշխանությունն ընդամենը կրոն է, որը խոստանում է երկնքի արքայություն, բայց փոխարենը որդերի բաժին դարձնում։ Չի կարելի գոռալ ինքնիշխանություն, բայց հազարներին գերեզմանը մտցնել, չի կարելի դատարկ ինքնիշխանությամբ հոխորտալ, բայց ինքնաոչնչանալ։ Ես դեմ եմ այն բացարձակ, անքննելի դոգմաներին, որոնք ինձ օրգազմի են հասցնում, բայց հրդեհում Խնձորեսկ գյուղը։ Ես Էվոլյուցիայի կողմնակից եմ, որը ենթադրում է աստիճանական, բարդ ու տրամաբանական զարգացում։ Սա է ճանապարհը դեպի իրական ինքնիշխանություն, որը բացարձակ չէ, այլ մեր ինտելեկտին ու ռեսուրսներին համապատասխան

նման նյութեր