Site icon politcom

Ի՞նչ եք պահանջում քաղաքական անմեղսունակությամբ տառապող էս իշխանությունից․․․

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքայն էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ է դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիային։
Դժվար թե, նախորդ ու հատկապես այս իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանի սուվերենությունը լիմոնի պես ճզմվել է, ու մեր երկիրը, ցավոք, ինքնապաշտպանության իմունիտետ չունի։
Նիկոլը մաքսիմում կարող է ապահովել Ռուսաստանի պոստֆակտում միջնորդությունը ու Արևմուտքի պոստֆակտում կարեկցանքը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ է վերականգնել երկրի սուբեկտությունը, որի համար պարտադիր են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունները։
Իհարկե՝ ոչ, դուխն ու ինտելեկտը չեն հերիքի։
Էժան պոպուլիստների համար ավելի հարմար է հավաքական «Իսրայել Օրի» խաղալ՝ պետությունը գնդակի պես տշելով «հարգարժան Լադիմիր Լադիմիրովիչի» ու Արևմուտքի կիսադաշտերում։
Բա էլ ի՞նչ եք պահանջում քաղաքական անմեղսունակությամբ տառապող էս իշխանությունից․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version