Այս խորհրդարանը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Մի քանի ժամից մեկնարկելու է նոր ԱԺ-ի անդրանիկ նիստը։
Ութերորդ գումարման ԱԺ-ից որևէ սպասելիք չունեմ։
Դեռ մինչև ընտրություններն եմ նշել, որ գործող իշխանության մեխանիկական վերարտադրությունը կամ նախկինների ռևանշիզմը երկիրը կանգնեցնելու են նոր ճգնաժամի, ֆորս-մաժորային իրավիճակների, նոր արտահերթ ընտրությունների կամ հեղափոխական իրավիճակների առջև։
Ընտրություններից հետո կարծիքս միայն ամրապնդվել է, մանավանդ, որ ԱԺ-ն բաղկացած է միայն այն ուժերից, որոնք առանձին վերցրած ու հավաքականորեն խորհրդանշում են Հայաստանի համապարփակ ճգնաժամը։
Այս խորհրդարանը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը, բայց նաև կոտրելու է նախկինների հետ կապված մի շարք միֆեր։
Իսկ առայժմ վայելեք այն տրագիկոմեդիան, որը մեկնարկու է այսօր։ Այն դառնալու է մեր գաղջ իրականության մասը առաջիկա մեկ-երկու տարիներին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր