Սուրեն Սուրենյանցը` Sputnik Արմենիայի եթերում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին քառօրյայի աշխատանքներին, քննարկումների ու բանավեճերի մակարդակին, ինչպես նաև խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությանը։ենք գործ ունենք անտագոնիստական խորհրդարանի հետ, որտեղ ներկայացված են քաղաքական ուժեր, որոնք բոլորն էլ սևի ու սպիտակի փաստարկումով են առաջնորդվում։ Անդրադառնալով նորընտիր` 8–րդ գումարման խորհրդարանին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով` հենց այդ հակադրության տրամաբանության մեջ տեղի ունեցան ԱԺ նիստերը, որտեղ քաղաքական դիսկուրսի մակարդակը շատ ցածր է։
Հայտնի է` ընդդիմադիրներից ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները. «Հրապարակ»
«Տեսանելի են ճգնաժամային էլեմենտներ, որոնք եթե անցած չորս օրերին ունեին լոկալ դրսևորում կամ վերաբերում էին առանձին թեմաներին, ապա վստահաբար կարելի է ասել, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին կստանան ավելի լուրջ դրսևորումներ, որովհետև ներկա խորհրդարանն իր քաղաքական կոնֆիգուրացիայով հենց ճգնաժամի բանաձև է։ Դա մի ճահիճ է, որում շատ արագ ներքաշվելու են թե՛ գործող իշխանությունը, թե՛ գործող ընդդիմությունը»,– ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` որքան Ազգային ժողովը շարունակի գործել, այնքան հասարակության համար ակնառու է դառնալու, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Ըստ նրա` եթե ինքը լիներ «Հայաստան» դաշինքի փոխարեն, ապա հանդես կգար ավելի սկզբունքային դիրքերից և կալանավորված երկու ընդդիմադիր պատգամավորներից մեկի թեկնածությունը կառաջադրեր ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ինչն ավելի պատային վիճակի մեջ կդներ իշխանությանը։

ԱԺ-ն ընդունեց ՔՊ-ի` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը

«Այդուհանդերձ չհասկացա, թե ինչու Իշխան Սաղաթելյանի թեկնածության առաջադրման պարագայում իշխանական խմբակցությունը գնաց մանիպուլյացիայի առաջին և երկրորդ քվեարկությունների ժամանակ։ Դա միանշանակ խոսում է էժանագին մանիպուլյացիաների դիմելու գայթակղության մասին։ Քանզի ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական իմպերատիվ է և անկախ նրանից, թե ում անձի շուրջ են կոնսենսուսի եկել ընդդիմադիր խմբակցությունները, իշխանությունը պարտավոր էր հենց առաջին քվեարկության ժամանակ որևէ կերպ խոչընդոտ չհանդիսանալ»,– ասաց քաղաքագետը։
ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Սուրենյանցի կարծիքով` ռացիոնալ փաստարկ չի կարող դիտարկվել այն, որ իշխանական խմբակցությունն այդ կերպ պատասխանեց ընդդիմադիրներին, որոնք բոյկոտեցին Ալեն Սիմոնյանի ու նրա երկու տեղակալների ընտրությունը։ Ըստ քաղաքագետի` ընդդիմության գործիքակազմը սահմանափակ է, որովհետև չի կարող ազդել քվեարկությունների ընդհանուր պատկերի վրա, չի կարող ազդել գործադիր մարմնի վարած քաղաքականության կամ կադրերի նշանակման վրա։

Իսկ սահմանափակ գործիքակազմի մեջ հաճախ առանցքային է դառնում բոյկոտի բաղադրիչը, բոյկոտի մարտավարությունը, սակայն նույն բանը չի կարելի ասել խորհրդարանական մեծամասնության մասին, որը եթե իրականացնի բոյկոտ, ապա նշանակում է, որ կպարալիզացնի օրենսդիր մարմնի աշխատանքը։

Նշենք, որ օգոստոսի 5-ին, Իշխան Սաղաթելյանի ընտրության երկու փորձերն էլ տապալվել էին, նա չէր հավաքել անհրաժեշտ առնվազն 54 ձայնը։ Երրորդ փորձից միայն Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ։

Իսկ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել էին այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։

Հավելենք, որ ութերորդ գումարման խորհրդարանում կա 107 պատգամավոր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր