Հայաստանն ԱԳ նախարար չունի․ ինչո՞ւ է հապաղում Փաշինյանը

Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Սահմանադրական ժամկետը վաղուց անցել է, սակայն հրապարակային տեղեկություն չկա այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է ԱԳ նախարարի թեկնածու։
Սա Սահմանադրության խախտում է՝ անկախ իշխանության տարբեր ներկայացուցիչների մանիպուլյացիոն հայտարարություններից։ Ի վերջո, Սահմանադրությունն իմպերատիվ դրույթներ ունի, որոնք ենթակա չեն կամայական մեկնության։
Փաշինյանի «սրտի թեկնածուն» Արմեն Գրիգորյանն է, որը հիմա ԱԳ նախարարի առաջին տեղակալն է, սակայն նրա նախարարական կարգավիճակին սկզբունքորեն դեմ է ոչ միայն դիվանագիտական կորպուսը, այլ նաև Մոսկվան։ Հայաստանի սուբեկտությունն այնքան ոչնչացված վիճակում է, որ առանց ռուսական «դաբրոյի» Փաշինյանը չի կարողանում անգամ ԱԳ նախարար նշանակել։ Իհարկե, ռուսական ազդեցությունը Հայաստանում մեծ է եղել վերջին առնվազն 20-25 տարում, բայց միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանի սուբեկտությունը երբեք այսքան ոչնչացված չի եղել։ Ի դեպ, ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ հենց այն իշխանության պաշտոնավարման շրջանում, որի առաջին դեմքն ամենաշատն էր խոսում ինքնիշխանության, իրենց թիմի բացառիկության մասին։
Փաշինյանը դեմ չէր լինի նաև Արարատ Միրզոյանի նշանակմանը, սակայն, կարծես թե, ինչ-որ վերապահումներ ունի ԱԺ նախկին նախագահը։ Ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալու հետևանքով առաջացած շոկը ու բազմաթիվ խնդիրներ ունի թիմի ներսում։ Մյուս կողմից, Միրզոյանը ՔՊ-ում պատահական մարդ չէ ու Փաշինյանը միջոցներ է փնտրում նրան համարժեք պետական կարգավիճակ տալու համար։
Պրոֆեսիոնալ դիվանագետներից որևէ մեկը չի ուզում աշխատել էքսցենտրիկ վարչապետի հետ՝ աչքի առաջ ունենալով Զոհրաբ Մնացականյանի ու Արա Այվազյանի նախարարական ճակատագրերը։
Մեծ հաշվով՝ որևէ բանական մարդ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում չի ուզում զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը՝ քաջ գիտակցելով, որ առաջիկա ամիսներին պատասխանատու է դառնալու «բարդ, զգայուն, ցավոտ լուծումների» համար։ Մարդիկ գերադասում են հավատալ ոչ թե Փաշինյանի հեքիաթներին, այլ Պուտինի ուղիղ ակնարկին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր