Այս բիզնեսն ունի հեռանկար, եթե անգամ երկրում ճգնաժամ է․․․․

Տարիներ շարունակ հայաստանյան շուկայում գործող Վի-Էլ-Վի ընկերության մասին երբևէ առիթ չի եղել անդրադառնալու, սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝ խոսքը տեղին ասված ոսկի է, իսկ դրա առիթն, անշուշտ, առաջացել է։ Այս ընկերության մասին կարելի է խոսել շատ երկար, քննարկել նրա թե սպասարկման մշակույթը, թե առաջարկվող տեխնիկայի որակը, սակայն մի բան ակնհայտ է անգամ օտարի աչքերով՝ այս բիզնեսն աճում է օրեցօր և ակնհայտ են դրա ծաղկման նախադրյալները, իսկ թե ինչու՞ նման կարծիք՝ փորձենք հիմնավորել։
Ստացվեց այնպես, որ էլեկտրատեխնիկայի հետ կապված գնումները կազմակերպվեցին Վի-Էլ-Վի խանութ-սրահներից։ Բացի նրանից, որ սպասարկող անձնակազմը համալրված էր բարձորակ մասնագետներով, նրանք նաև լավ տիրապետում են մարքետինգի հմտություններին, իսկ զարմանալին այն էր, որ ցանկացած առաջացած խնդրին տալիս էին արագ լուծում, ընդ որում՝ դրական։ Որպեսզի ասվածս գովազդի չնմանվի և իրական փաստը առաջնային դեր ունենա ասվածում, պետք է նշեմ, որ առաջին դրական տպավորություններս ստացա Վի-Էլ-Վի տեխնիկայի մասնագիտացված վերանորոգման սրահում, որը գտնվում էր խանութ-սրահի հարևանությամբ։ Սպասարկման հայտերը գրանցում էր Սիրարփի անունով երիտասարդ մի կին, որի անունը տպավորվեց հենց նրա վերաբերմունքից։ Զարմանալի օպերատիվությամբ նա օգնեց արագ լուծել գազօջախի նորոգման հետ կապված խնդիրը, որը արդեն թվում էր ինձ համար անլուծելի։ Իսկ կազմակերպության մասին դրական կարծիքս ամրապնդվեց, երբ մի քանի օր առաջ կրկին գնումներ իրականացրեցինք Արշակունյաց փողոցում գտնվող խանութ-սրահից։ Սրահում ինձ մոտեցավ Արթուր անունով մի երիտասարդ և առաջարկեց իր օգնությունը։ Անկեղծ ասած զարմացած եմ, որ հայաստանյան շուկայում կա նման մենեջմենթ՝ գրագետ ու քաղաքակիրթ։ Ի վերջո՝ կուտակված դրական տպավորություններս ամփոփելով համոզված եմ, որ այս բիզնեսի կազմակերպիչները, որոնց չեմ ճանաչում բնավ, հասկացել են ինստիտուցիոնալիզացիայի գաղտնիքը, հաջող բիզնեսի գրավականը, իսկ ամենակարևորը՝ հասարակության նկատմամբ պոզիտիվ վերաբերմունքը, որն իր արտացոլումն է գտել նաև աշխատակազմում։ Համոզված եմ, որ նրանց կազմակերպած բիզնեսը ունի հեռանկար, եթե անգամ երկրում ճգնաժամ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր