Ես շարունակում եմ վստահել ու հավատել Կապառոսին ու մեր ֆուտբոլիստներին

Մարզական լրագրող Դավիթ Ջալալյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է

Թերևս, մի քանի կարևոր դիտարկում․
1․ Հայաստանի հավաքականը վատ խաղաց և ձախողվեց խաղային բոլոր օղակներում։
2․ Մեր հավաքականն այս պահն երկրորդն է ենթախմբում։ Պատմության ընթացքում ընտական շրջափուլում 5-րդ տուրից հետո մենք երբևէ չենք եղել երկրորդ տեղում և ուղղակի իրավունք չունենք ճանապարհից շեղվելու։
3․ Մեր գլխավոր խնդիրն է սեպտեմբերի 8-ին Երևանում լեփ-լեցուն ստադիոնում կանգել տղերքի կողքին։ Կուտակված բացասական էներգիան ստիպված ենք լինելու թափել Լիխտենշտեյնի վրա և վերացնել խփած-բաց թողած գնդակների բացասական բալանսը։
4․ Տղերքին ծաղրող կամ հեգնական արտահայտություններ հնչեցնողները ոչնչով չեն տարբերվում մեր «հարևաններից» և չպետք է լինեն հավաքականի կողքին։
5․ Կապառոսը ունի երկու օր ժամանակ լրացնելու բացերը և հոգեբանական առումով պատրաստելու հավաքականին։ Երևանում 3 գնդակի տարբերությամբ հաղթելը պետք է լինի մեր նվազագույն խնդիրը։
Հ․Գ․ Ես շարունակում եմ վստահել ու հավատել Կապառոսին ու մեր ֆուտբոլիստներին։ Ամեն ինչ լավ է լինելու։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր