Մեր տունը քանդողը հենց մեր առավելապաշտությունն ա

Հանրային գործիչ Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ախր ովքեր ֆուտբոլից փոքրիշատե հասկանում են, նման արդյունքը սառնասրտորեն կընդունեն։
Մեր տունը քանդողը հենց մեր առավելապաշտությունն ա, ուժերի գերագնահատումը և իրականության հետ դժվար առերեսվելը, որն էլ բերում ա խորը հիասթափության ու չարության։ Ի վերջո խաղում ենք աշխարհի հզորագույն հավաքականներից մեկի հետ։
Մեզ համար ամսի 8֊ի խաղն է կարևոր և հենց մարզադաշտից բարձր կգոռամ՝
Իմ հավաքականն ես, հպարտությունը
Սրտիս մասնիկն ես, Հայաստա՜ն…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր