Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը…

Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է գրանցել` 1000 խորանարդ մետրն այլեւս թանկ է 800 դոլարից։
Այս հանգամանքն ավելի անբարենպաստ անվտանգային միջավայր է ստեղծում Հայաստանի համար։
Մի կողմից, Եվրոպայի ու առհասարակ` միջազգային հանրության համար մեծանում է Ադրբեջանի գինը, մյուս կողմից` Ռուսաստանը ավելի մեծ զիջումներ կարող է պարտադրել Հայաստանին։ Զուր է Նիկոլ Փաշինյանը կարծում, թե Պուտինին կամ Միլլերին կարող է համոզել` գազը բելառուսական գնով ստանալու համար։
Դա գին ունի, դրան հասնելու համար Լուկաշենկոն նոյեմբերին ստորագրելու է Մոսկվայից տրված 28 փաստաթղթերը, որոնք, ըստ էության, ենթադրում են Բելառուսի կլանումը Ռուսաստանի կողմից։ Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր