“Единая Россия”-ն հաղթեց ընտրություններում, Պետդուման կունենա հինգ կուսակցություն

Քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Ռուսաստանի կառավարող “Единая Россия” կուսակցությունը հաղթանակ է տարել Պետդումայի ընտրություններում։ Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի ընդհանուր հաշվարկով՝ կառավարող կուսակցությունը Պետդումայում դարձյալ ունենալու է սահմանադրական մեծամասնություն։
Ըստ ամենայնի, նոր Պետդումայում 4 կուսակցությունների փոխարեն՝ ներկայացված կլինեն 5-ը։ “Единая Россия”-ից, Ռուսաստանի կոմկուսից, Վլադիմիր Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատներից ու “Справедливая Россия – За правду”-ից բացի՝ նոր խորհրդարանում կլինի նաև նորաստեղծ “Новые люди” կուսակցությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր