Ինչո՞ւ Մոսկվայի ու Փարիզի վեճը չի տարածվի ԼՂ խնդրի վրա

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սուզանավային» ճգնաժամն, անշուշտ, ազդելու է ԱՄՆ և Ֆրանսիայի հարաբերությունների, որոշ չափով՝ նաև ՆԱՏՕ-ի հեռանկարի վրա։
Հոռետեսները կարծում են, որ դա որոշակի ազդեցություն կունենա նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներ են։
Սա չափազանցված տեսակետ եմ համարում մի քանի պատճառներով․
-ԼՂ խնդրում ՄԽ համանախագահության դերակատարությունն այս պահին հասցված է նվազագույնի և անկեղծորեն տեսանելի չեն միջնորդական այս ձևաչափի ռեստավրացիայի իրական հնարավորությունները մոտ ապագայում,
-ԼՂ խնդրի կարգավորման բանալին Մոսկվայում է, ինչն առնվազն ենթադրում է, որ այս հարցում Վաշինգտոնն ու Փարիզը վիճելու թեմա առանձնապես չունեն,
– ԼՂ խնդիրն առաջիկայում չի կարող հայտնվել Վաշինգտոնի ու Փարիզի արտաքին քաղաքական առաջնահերթություններում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր