Site icon politcom

Թբիլիսին պատրաստ է միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում

Վրաստանն առաջարկել է Թբիլիսիում պլատֆորմ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների համար․ երեկ այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Հունիսին մենք եզակի նախադեպ ստեղծեցինք, մեր երկիրը որպես հաջող միջնորդ խաղաղ գործողություն իրականացրեց։ Բանակցությունների արդյունքում 15 հայ ռազմագերի ազատվեց, իսկ Ադրբեջանին փոխանցվեցին ականապատված դաշտերի քարտեզները։ Դա իսկապես աննախադեպ էր»,- ասել է Ղարիբաշվիլին` ներկայացնելով իր նոր առաջարկը:
«Անկախությունից հետո 30 տարվա ընթացքում դեռ նախադեպ չէր եղել, որ Վրաստանը հաջող միջնորդ լիներ մեր հարևան երկու երկրների միջև։ Իմ նախաձեռնությունն առաջարկում է ավելի բարձր մակարդակով շարունակել խաղաղ գործընթացը։ Մենք մեր եղբայր ադրբեջանցիներին և հայերին առաջարկում ենք միջնորդություն և պլատֆորմի օգտագործում, որը պատրաստվում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version