«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ազգայնացվո՞ւմ է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ազգայնացվո՞ւմ է

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25%-ը: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այս հարցն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ի նիստում: Նախագիծը չի զեկուցվել, ընդունվել է գրավոր քվեարկությամբ:

նման նյութեր