Ազգայնացո՞ւմ, թե՞ պետական ռեկետ…

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ռոման Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերությունը» «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իր բաժնետոմսերի 25%-ը, որ նույնն է` կոմբինատի կապիտալի 15%-ը նվիրել է Հայաստանի կառավարությանը։ Պետության մասնակցությունը հանքարդյունաբերության ոլորտում ողջունելի է, բայց ստվերային այս գործընթացը հեռու է ազգայնացման ստանդարտ ակտից եւ բազմաթիվ հարցեր է ծնում։
Ինչպե՞ս ռուսական ընկերությունը հանկարծ դարձավ կոմբինատի 60%-ի տերը եւ ինչո՞ւ այդքան առատաձեռն գտնվեց կառավարության հանդեպ։ Սխեման շուկայական գործարքի՞, թե՞ պետական ռեկետի հետեւանք է։ Ոմանք էլ պնդում են, որ այս գործընթացը տեղի է ունեցել Պուտին- Փաշինյան պայմանավորվածության արդյունքում, որը տեղ է ունեցել դեռ հունվարին։ Ինչի՞ դիմաց է կայացել ենթադրյալ պայմանավորվածությունը, մանավանդ, որ լեգիտիմ կասկած կա, որ կառավարության 15%-ոց բաժնեմասը մի գեղեցիկ օր կարող է հայտնվել այսօրվա իշխանության յուրայինների ձեռքում` վաճառքի ձեւով։
Այս բոլոր հարցերը պատասխաններ պետք է ստանան, եթե նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտում պետության մասնակցությունը սկզբունքորեն դրական է։
Մյուս կողմից, նկատելի է նաեւ սեփականության վերաբաժանման գործընթացի մեկնարկի տպավորություն ու կոմբինատի պատմությունը կարող է ընդամենը ոչ այնքան դրական նախադեպ լինել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր