Վրացական ինտրիգը նոր է սկսվում

Վրացական ինտրիգը նոր է սկսվում

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ 46% տոկոս քվեով, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը ստացել է 30, 7%, որը դարձյալ պատկառելի ցուցանիշ է։ Ընդ որում, Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, Զուգդիդի և այլ խոշոր քաղաքներում քաղաքապետերն ընտրվելու են երկրորդ տուրով։ Ավելորդ չէ նշել, որ Բաթումիի, Քութայիսիի ու Ռուսթավիի քաղաքապետերի ընտրությունների առաջին տուրում ավելի շատ ձայներ են ստացել Սաակաշվիլիի կողմնակիցները։
Այս հանգամանքը մի փոքր հարաբերական է դարձնում իշխանության հաղթանակը, որովհետև կասկածից վեր է՝ ընտրությունների երկրորդ փուլն ընդդիմությունն օգտագործելու է՝ իր կողմնակիցներին մոբիլիզացնելու և փոփոխությունների հասնելու համար։
Այս համատեքստում Սաակաշվիլիի վերադարձը ու ձերբակալությունը կոնսոլիդացնող գործոն դարձան և դեռ կդառնան ընդդիմադիր էլեկտորատի համար։ Վրացական ինտրիգը նոր է սկսվում։

նման նյութեր