Site icon politcom

Շարունակեք հույսներդ դնել Իրանի “կարծր” դիրքորոշման վրա․․․

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Լավրովը, Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում, կողմ է արտահայտվել 3+3 ձևաչափին՝ այս հարցում ամբողջովին համերաշխվելով Անկարայի ու Բաքվի տեսակետների հետ։ Եթե սա ձևակերպենք մատչելի հայերենով, ապա պետք է հասկանալ, որ Թեհրանն աջակցություն չի ստացել Մոսկվայում, մյուս կողմից՝ Մոսկվան հիմա ինտենսիվորեն «աշխատում» է Երևանի հետ՝ Անկարայի ու Բաքվի հետ համաձայնեցված լուծումները հայկական կողմի համար ընդունելի դարձնելու ուղղությամբ։ Դե շարունակեք հույսներդ դնել Իրանի «կարծր» դիրքորոշման վրա, մինչև, որ Թեհրանն էլ իր «փայը» կստանա ու կշարունակի համալրել Երևանին «համոզողների» շարքերը․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version