Պուտինի վարկանիշի ռեկորդային անկում

«Լևադա» կենտրոնը նոր հարցումներ է հրապարակել, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է վերջին տասը տարիների մեջ ամենացածր ցուցանիշին։
Ըստ այդմ, այսօր Ռուսաստանում Պուտինին վստահում է հարցվածների 53 տոկոսը, այն դեպքում, երբ 2017-ին այդ ցուցանիշը հասնում էր 71 տոկոսի։
Ընդհանուր առմամբ չնայած վարկանիշի նվազմանը, Վլադիմիր Պուտինը մնում է վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեցող քաղաքական գործիչը Ռուսաստանում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր