Site icon politcom

Քաղաքացին ահազանգել է մեր խմբագրությանը

Օրեր առաջ Politcom.am կայքին է դիմել Զովունիի և Եղվարդի միջև գտնվող Նատի /Մայրի թաղամասում բնակվող հայրենադարձ Հասմիկ Քիշեանը։ Լիբանանահայ մեր հայրենակցուհին պատմեց, որ Եղվարդից Երևան ուղևորվող թիվ 269 երթուղայինը այնքան է ծանրաբեռնված լինում մարդկանցով, որ այդ պայմաններում անհնարին է դառնում առանց վնասվածքների տեղ հասնելը։ Սակայն դա անհարմարավետության միակ պատճառը չէ։
Ներկայումս կորոնովիրուսի և դրա արագ տարածման պայմաններում այս իրավիճակը «ամենանպաստավորն» է և ողբերգությունը կայանում է նրանում, որ ամենօրյա պատվաստման քարոզչությունը իշխանության կողմից թվում է ձևական, հակառակ պարագայում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վաղուց պետք է այս հարցը կարգավորած լինեին։
Հասմիկ Քիշեանը միաժամանակ հայտնեց, որ ահազանգով և հարցի կարգավորման ակնկալիքով դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն որևէ պատասխան չի ստացել։
Քաղաքացու՝ մեզ դիմելու պահին քննարկմանը մասնակից դարձան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿ-ների դաշինքի ակտիվիստները և անմիջապես արձագանքեցին։ Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել ստորագրահավաք, քանի որ հարցի կարգավորման անտեսումը կբերի անդառնալի հետևանքների։
Կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին արձագանքել, անմիջապես ձեռնարկել միջոցներ հարցին դրական լուծում տալու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version