Ինչո՞վ է Կուրցը տարբերվում Փաշինյանից

Ինչո՞վ է Կուրցը տարբերվում Փաշինյանից

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին մեղադրում են կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու մեջ։
Ո՞րն էր նրա ռեակցիան։ Նա ոչ թե ձևական հրաժարական է տալիս ու պաշտոնը իրականում պահպանելով՝ գնում է արտահերթ ընտրությունների և ատելություն գեներացնելով վերարտադրում է սեփական իշխանությունը, այլ իրապես հեռանում է կանցլերի պաշտոնից։
Սա է ժողովրդավարությունը, ոչ թե ձևական հրաժարականն ու վարչապետի լիազորությունների անհագուրդ օգտագործումը, պարտության պատասխանատվությունը բոլորի վրա բարդելու մոլագարությունը։
Այս պատմության մեջ մի քանի շատ կարևոր հանգամանքներ կան, որոնք Կուրցին շահեկանորեն տարբերում են Փաշինյանից՝ անկախ այն հանգամանքից, որ Ավստրիայի արդեն նախկին կանցլերին էլ պոպուլիզմը, մեղմ ասած, խորթ չէ։
Կուրցը հրաժարական տվեց՝ իր կառավարության հեղինակությունը, կայունությունը փրկելու, նրա տապալումը կանխելու համար։ Փաշինյանը պատրաստ էր ու անգամ զոհաբերեց իր թիմի մի հատվածին՝ աթոռը պահպանելու համար, իսկ ձևական հրաժարական տվեց միայն այն ժամանակ, երբ համոզված էր, որ արտաքին ու ներքին գործոններն անխուսափելի են դարձնելու իր իշխանության վերարտադրությունը։
Մյուս հանգամանքը՝ Կուրցը չփորձեց շանտաժով կամ մանիպուլյացիաներով իր կողքին պահել կառավարության կրտսեր գործընկերներին՝ «կանաչներին», որոնք կոռուպցիոն սկանդալից հետո պահանջում էին կանցլերի հրաժարականը։ Փաշինյանը պատերազմից հետո պատանդի կարգավիճակում էր պահում խորհրդարանական մեծամասնությանը, որն անգամ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդպես էլ մնաց վարչապետի «գրպանում»։
Կուրցի կոռուպցիոն պատմությունը դեռ ապացուցված չէ, բայց նա այլևս կանցլեր չէ։ Փաշինյանի ձախողված քաղաքականությունն այլևս փաստ է, որի մասին խոսում են Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, բայց նա շարունակեց կառչել իր աթոռին։

նման նյութեր