Հոգևոր առաջնորդների հանդիպումը՝ հոկտեմբերի 13-ին

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-13-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին: Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին պատրիարքական և սինոդալ նստավայրում՝ Դանիլով վանքում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր