Site icon politcom

Հանդիպումը շատ արդյունավետ էր․ Փաշինյան

Հանդիպումը շատ արդյունավետ էր․ Փաշինյան

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում․ երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ երկու ղեկավարները չեն բացահայտել։ Հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում:
Ուշ երեկոյան Փաշինյանը Twitter- ում գրել է․
«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

Exit mobile version