Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հայտարարությունը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները եռակողմ հանդիպման արդյունքում հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Մեր կրոններն ունեն եզակի խաղաղարար ներուժ, հատկապես՝ միջէթնիկ հարաբերություններում:
Աստծո նկատմամբ հավատն ու սերը կարող են օգնել բուժել վերքերը՝ հասցված հայ-ադրբեջանական հարաբերություններում երկարամյա ողբերգական հակամարտության հետևանքով:
Կրոնական սրբավայրերի, պատմական վայրերի և գերեզմանատների նկատմամբ հարգանքն անհրաժեշտ է բարիդրացիական մթնոլորտ պահպանելու համար:
Կոչ ենք անում հստակեցնել անհետ կորածների ճակատագրերը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ զենքի ապօրինի կիրառում, որը կվտանգի խաղաղ բնակիչների կյանքը:
Անհրաժեշտ է խուսափել ատելության լեզվից, զերծ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից»

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր