Site icon politcom

Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Անցած օրվա ամենալուսավոր լուրն, անշուշտ, հինգ հայ ռազմագերիների վերադարձն էր հայրենիք։ Տարակուսելին այն է, սակայն, որ տղաներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել են միայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու ռուսաստանցի այլ պաշտոնյաներ։
Կասկածի տակ չեմ դնում ռուսական միջնորդության դրական ազդեցությունը, բայց նույնիսկ արարողակարգից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետությունը բացակա է, ամբողջովին դուրս է մղված գործընթացներից ու, լավագույն դեպքում, ռուսական պրոտեկտորատի դեր է կատարում։
Ահա, այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version