Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22 տարին․ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
Աննախադեպ այս ոճրագործությունը մինչև հիմա բացահայտված չէ, սակայն ակնհայտ է մեկ բան՝ 22 տարի առաջ այս օրը սկսվեց Հայաստանի ինքնիշխանության և սուբեկտության ոչնչացման գործընթացը, որի առանցքային դրվագը դարձավ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ հայտարարությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր