Site icon politcom

Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Նույնիսկ փորձագիտական մակարդակում Նիկոլ Փաշինյանի անհեթեթությունները, որոնք ԼՂ խնդրի շուրջ նա հնչեցրել է ֆեյսբուքյան վերջին երկու ասուլիսներում, հեշտությամբ կարելի է մերկացնել։
Սերժ Սարգսյանը դա իդեալական արեց ու արձանագրեց երկու բան, որ արդեն իսկ ակնհայտ էր` Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացի էությանը ու կրկնում է Իլհամ Ալիևի թեզերը։
Բայց հարցազրույցի ամենակարևոր բացահայտումն այն էր(գոնե ինձ համար), որ նախապատերազմյան Փաշինյանին Սարգսյանն անվանեց “քողարկված ոչմիթիզական”։ Իմ կարծիքով` սա հարցազրույցի մեխն է, պատերազմի սանձազերծման հարցում Փաշինյանի քաղաքական պատասխանատվության արձանագրումը։ Ես գնահատականի հետ ամբողջովին համաձայն եմ։
Բայց այսպես էլ չլսեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատկերացնում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևի գործարկումը, մանավանդ, եթե Հայաստանը համարում է «կապիտուլացված» երկիր։ Ի՞նչ ռեսուրսներով, բանակցային ի՞նչ օրակարգով։
Ու նաև անհասկանալի մնաց, թե քաղաքական ու հանրային ինչպիսի կոնսոլիդացիայով է Սարգսյանը պատկերացնում ստիպել Փաշինյանին` հրաժարվել «քաղաքական մուրացկանությունից»:
Հարցազրույցը հետաքրքիր էր, բայց այն դժվար է ծրագրային համարելը»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version