Site icon politcom

Կուբայի օրինակով

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լեգենդար Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հանցագործ իշխանությունների կողմից խայտառակ քրեական հետապնդումը և իշխանության կցորդ ԲԴԽ-ի կողմից ձերբակալման սանկցիայի թույլատվությունը ինձ հիշեցրեց 1950-60-ականների Կուբան: Կուբայում երբ Ֆիդելենք եկան իշխանության ու սկսեցին իշխանության վերջնական կոնսոլիդացիայի գործընթացը, երկրում մի աղմկահարույց դատական գործ կար 44 օդաչուների վերաբերյալ, որոնք մեղադրվում էին ինչ որ մտածածին հանցագործությունների մեջ: Դատավարության ընթացքում դատավորը նրանց անմեղ էր ճանաչել, սակայն հետագայում Կաստրոն ելույթ ունեցավ և հայտարարեց, որ դատարանը սխալ որոշում է կայացրել: Որոշ ժամանակ անց օդաչուների արդարացման մասին որոշում ընդունած դատավորին մահացած գտան:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version