Պարտված ընդդիմադիր թրենդի մասին. ինչո՞ւ արդյունավետ չէ Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն, այսպես ասած, ինքնաառաջադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Ենթադրվում է, որ Ղազարյանը հավակնում է դառնալ ընդդիմության թեկնածուն։
Ամենևին կասկածի տակ չենք դնում Ղազարյանի քաղաքական, մասնագիտական, մարդկային, բարոյական որակները։
Բայց կարծում ենք` իրավիճակը պետք է քննարկել ավելի լայն համատեքստով։
Նախագահական ընտրություններում ընդդիմությունը հաջողելու շանս չունի. նրա միակ հնարավորությունը թույլ չտալն է, որ իշխանության թեկնածուն հաղթի խորհրդարանական քվեարկության առաջին փուլում։ Այս խնդիրը միանգամայն լուծելի է, սակայն կապ չունի նախագահի թեկնածու առաջադրել- չառաջադրելու հետ։
Կանխատեսելի քվեարկության պարագայում` ընդդիմության մասնակցությունն ընտրական այս կամպանիային արդարացված է միայն մի պարագայում` եթե քաղաքական նոր բովանդակություն, կոնտենտ ներկայացնելու խնդիր կա։
Եթե ընդդիմությունն ունի օրակարգ, այսինքն` քաղաքական նոր բովանդակություն, ապա Ղազարյանի թեկնածությունը, մեղմ ասած, հաջողված չէ։ Նրա խոսույթը, հռետորաբանությունը, ձեւակերպումները տեղավորվում են ընդդիմադիր այն թրենդի մեջ, որը պատերազմից հետո պարտվել է Երեւանի փողոցներում, ԱԺ արտահերթ ընտրություններում, հիմա էլ` ԱԺ ընդդիմադիր գործունեության մեջ։
Այդ թրենդը միայն ուժեղացնում է գործող իշխանությանը։
Քաղաքական այս կարծիքը, կրկնենք, որևէ կերպ չի նսեմացնում Էդգար Ղազարյանի արժանիքները։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր