Ռուս- թուրքական «դաշնակցային- մրցակցային» հարաբերությունները կպահպանվեն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այսօր Էրդողանը մեկնում է Կիև, սակայն քչերն են հավատում, թե Անկարան կարող է միջնորդ դառնալ ռուս- ուկրաինական հարաբերություններում` չնայած այն հանգամանքին, որ մոտ ժամանակներս սպասվում է նաեւ Էրդողան- Պուտին հանդիպումը։
Թուրքական միջնորդությունն, ըստ էության, մերժված է Մոսկվայի կողմից, նման հեռանկարին թերահավատորեն են վերաբերում նաև Կիեւում։
Մյուս կողմից, Թուրքիան այս հակամարտության մեջ դիրքավորվել է որպես ՆԱՏՕ անդամ ու ոչ միայն դատապարտում է Ղրիմի «ռուսական անեքսիան», այլ նաև «Բայրաքթարներով» զինում է Ուկրաինային։
Ռուս- թուրքական հարաբերություններն իսկապես արտառոց են։ Մի կողմից, Պուտինն ու Էրդողանը չգրված դաշինք ունեն` ավտորիտար ռեժիմների «անձեռնմխելիության» ու Արևմուտքին հակադրվելու հարցերում, մյուս կողմից` Լիբիայում, Հարավային Կովկասում, նաև` Ուկրաինայում նրանք մրցակիցներ են։
Ռուս- թուրքական «դաշնակցային- մրցակցային» հարաբերությունները կպահպանվեն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր