«Տիգրան Մեծ» դառնալու անհագ մարմաջը Փաշինյանին դրդեց արկածախնդրության, որի գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հիշո՞ւմ եք` մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ գայթակղություն ունի` ծավալուն հոդվածով անդրադառնալ ԼՂ խնդրի պատմությանը։
Երևի Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո նա այդ գայթակղությունը զսպել չի կարողացել ու ծավալուն այդ անդրադարձը կատարել է, իհարկե` Վահագն Ալեքսանյանի ստորագրությամբ(Ալեքսանյանը չէր կարող լինել այս «լավաշի» հեղինակը, որովհետև` կարգավիճակից ելնելով չէր կարող տիրապետել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հանգամանքների):
Փաշինյան/Ալեքսանյանի ծավալուն հոդվածին բովանդակային հարթության վրա անդրադառնալ չեմ ցանկանում, որովհետև դրանք հանգում են ծանոթ երկու դրույթների` ա) Սերժ Սարգսյանը 2016-ի հունվարին ինչ-որ փաստաթուղթ է մերժել, որի պատճառով տեղի է ունեցել Քառօրյան, բ) Նիկոլ Փաշինյանն այնպիսի բանակցային ժառանգություն է ստացել, որն այլեւս անհնար է դարձնում ԼՂ կարգավիճակն Ադրբեջանից դուրս։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Փաշինյան/Ալեքսանյանը ճիշտ են, ապա Փաշինյանի արկածախնդրությունը, նրա քաղաքական պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հարցում ավելի ակնհայտ են դառնում։
Այդ դեպքում` ինչ ռեսուրսներո՞վ էր Փաշինյանը ֆետիշացում Սևրի մեռելածին դաշնագրի 100-ամյա տարեդարձը` լեգիտիմացնելով Թուրքիայի ուղղակի մասնակցությունը հնարավոր պատերազմին կամ` ինչի՞ հաշվին էր Փաշինյանը գոռում- գոչում «Արցախը Հայաստան է և վերջ»` Ադրբեջանի համար «կանաչ լույս» վառելով պատերազմի սանձազերծման համար։
Գլոբալ հարթության վրա, եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն էր ստացել, ինչո՞ւ մնաց Քոչարյան- Սարգսյան զույգի տրամաբանության մեջ ու դեռ ավելին` մտավ «քողարկված ոչմիթիզականի» կերպարի մեջ։
Ինչքան էլ Փաշինյանը փորձի արդարանալ, ակնհայտ է, որ «Տիգրան Մեծ» դառնալու անհագ մարմաջը նրան դրդեց արկածախնդրության, որի գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր