Դուք մի օր պատասխան եք տալու…

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում Անդրանիկ Քոչարյանի պոռոտախոս ելույթը լսեցի։ Կարճ կասեմ` հարյուր ընտրություն էլ հաղթեք, տասը հանձնաժողով էլ ստեղծեք` ձեր իշխանության պատասխանատվությունն ու մեղքը ջնջել չեք կարող։ Դուք մի օր պատասխան եք տալու արկածախնդիր քաղաքականությամբ պատերազմի սանձազերծմանը նպաստելու, փնթի, անպատասխանատու կառավարման ու պատերազմի պարտության, ի վերջո` այսօրվա ցինիզմի համար, երբ պարտության ապտակը մեր հասարակության վրա “վաճառում” եք` որպես «խաղաղության դարաշրջան»…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր