Մենք բոլորս կատեգորիկ պետք է դեմ արտահայտվենք Ռուսաստան- Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է․
Հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունների դեմ որեւէ մեկը չի առարկում։ Դա աքսիոմ է, որը բխում է քաղաքական ռեալությունից. այստեղ սիմպատիաների կամ անտիպատիաների պարզունակ բանաձևերը չեն գործում։
Բայց մենք բոլորս կատեգորիկ պետք է դեմ արտահայտվենք Ռուսաստան- Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը։
Սա իսկական մարտահրավեր կլինի Հայաստանի անկախության համար, որովհետև երկիրը կզրկվի մանևրելու անգամ սահմանափակ հնարավորությունից։
Բացի այդ. եթե մենք կկորցնենք Արևմուտքի գործընկերությունը, ապա Հայաստանի ներքին ռեֆորմացիան կդրվի հարվածի տակ` տոտալ ավտորիտարիզմի շրջադարձի վտանգով։
Այնպիսի տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը նախապատրաստում են Հայաստանի «միութենականացումը»։
Հայաստանի անկախությունը սակարկության ենթակա չէ։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը վճռականորեն կանգնելու է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության դիրքերում, եթե նույնիսկ գործող իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը «համազգային կոնսենսուսի» իմիտացիա ստեղծեն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր