Ինչի՞ց պետք է խուսափի Հայաստանը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Սրանից ոչ հրճվել է պետք, ոչ տխրել. Պուտինը շարունակում է «ռուսական հողերի միավորման», նոր կայսրության ստեղծման քաղաքականությունը, որի գաղափարական հիմքերը ձևակերպել է դեռ 15 տարի առաջ` Մյունխենի հայտնի ելույթում։
Հիմա պահը հարմար է. միաբևեռ աշխարհին փոխարինելու է գալիս միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունը ու Պուտինը համարում է, որ վերցնում է իր «փայը»։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ կտա ռուսական կայսրությանը` նոր վերածնո՞ւնդ, թե՞ ֆիասկո` աֆղանական կամպանիայի տապալման օրինակով։
Սկզբունքային է մնում այլ հարց։
Զորքերի կուտակումը ու պատերազմի սպառնալիքը քողածածկույթ էին` Դոնբասն ու Լուգանսկը ճանաչելու համա՞ր, թե՞ դրանց ճանաչումն է քողածածկույթի օպերացիա` Ուկրաինա ներխուժման ու վարչակարգի փոփոխության համար։
Այս հարցին առաջիկա օրերին կանդրադառնանք, իսկ առայժմ մեր քաղաքական էլիտան պետք է ջանքեր գործադրի` «ռուսական աշխարհի» մաս չընկալվելու ու նոր կայսրության օկրաինա չդառնալու ու Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումից խուսափելու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր