Site icon politcom

Քաղաքական կարգավորումն այլընտրանքն Ուկրաինայի անխուսափելի կապիտուլյացիան է ու «եվրոպական Վիետնամի» հեռանկարը` Ռուսաստանի համար

Մի կողմից, ռուսական ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները, մյուս կողմից` Արևմուտքի աննախադեպ կոշտ պատժամիջոցները նպաստում են էսկալացիայի խորացմանը։
Եթե նույնիսկ առաջիկա ժամերին կամ օրերին Կիևը նվաճվի ռուսների կողմից ու այնտեղ հաստատվի Մոսկվային լոյալ կառավարություն, ճգնաժամը չի հաղթահարվելու։ Միլիոնավոր ուկրաինացիներ չեն հաշտվելու այդ իրականության հետ ու ամիսների ընթացքում ձեւավորելու է ուկրաինական դիմադրություն։ Ցանկացած պարագայում` պետք է երկխոսություն ու լուծում։
Մյուս կողմից, Մոսկվային չեն կարող կանգնեցնել արեւմտյան պատժամիջոցները, որովհետև կայսրություններն ունեն իրենց տրամաբանությունը, որը հեշտ չէ «կոտրել»: Ի դեպ, Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոկն այսօր խոստովանել է, որ պատժամիջոցների արդյունավետության հարցում պետք չէ իլյուզիաներ ունենալ։
Քաղաքական փոխզիջման առաջին հնարավորությունը բաց թողնվեց, երբ Մինսկ-2-ի պայմանավորվածությունները անկյուն մղվեցին պաշտոնական Կիևի կողմից։
Հիմա քաղաքական կարգավորման, թերեւս, վերջին հնարավորությունն է, երբ դեռ Արևմուտքը, Կիևը, Մոսկվան կարող են գալ համաձայնության։ Իրական համաձայնության, որը մի կողմից, Ուկրաինայի վերնախավի մոտ կվերացնի եվրաատլանտյան ինտեգրման ցնորամիտ պատրանքները, մյուս կողմից` Ուկրաինայի համար կերաշխավորվեն ինքնիշխանության միջազգային երաշխիքներ, որոնք անվտանգային մտահոգություններ չեն առաջացնի Մոսկվայում։
Կարճ` սա է քաղաքական կարգավորման միակ տարբերակը։ Մյուս ուղին Ուկրաինայի անխուսափելի կապիտուլյացիան է ու «եվրոպական Վիետնամի» հեռանկարը` Ռուսաստանի համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version