Երբեք աշխարհաքաղաքականությունը մի շփոթեք արժեքային կողմնորոշման հետ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի ընկերներ, երբ աշխարհաքաղաքական վերլուծություն եմ անում, դրա հետևում զուր մի փնտրեք Պուտինի կամ Արևմուտքի ականջները։ Չեք գտնելու։
Ռուս- ուկրաինական պատերազմը սպորտային խաղ չէ, որտեղ ես ունենամ «սիրած թիմ»: Ես այդ հակադրության մեջ մեկ շահ ունեմ` դա խաղաղությունն է, ավելին` վստահ եմ, որ քաղաքական ռեալիզմը թույլ է տալիս ու անխուսափելի է դարձնելու Ռուսաստանի ու Ուկրաինայի խաղաղ գոյակցությունը։
Ու նաև` երբեք աշխարհաքաղաքականությունը մի շփոթեք արժեքային կողմնորոշման հետ։ Որպես մարդ, քաղաքացի ու քաղաքական գործիչ` պետության պուտինյան մոդելն ինձ երբեք դուր չի եկել, բայց պրակտիկ քաղաքականության մեջ ես չեմ կարող այդ չափանիշով վերաբերմունք սահմանել Ռուսաստանի հանդեպ։ Արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության մեջ ռեժիմների հատկանիշները հարյուրերորդական նշանակություն ունեն։
Մինչև այս ճշմարտությունը չգիտակցվի` ցանկացած դիրքորոշում մնալու է էմոցիաների դաշտում` կտրված ռացիոնալությունից ու իրականությունից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր