Site icon politcom

Խաչատրյանի «ընտրությունը»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է․

Վահագն Խաչատրյանին 90-ականներից ճանաչում եմ։ Պարկեշտ, բանիմաց անձնավորություն է ու այս առումով` ՔՊ-ն հաջող ընտրություն է կատարել։
Բայց այստեղ պոզիտիվն ավարտվում է, որովհետև Խաչատրյանը գիտակցված մասնակցում է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի քաղաքականությանը։ Սա Խաչատրյանի ընտրությունն է, որի համար նա պատրաստ պետք է լինի արժանանալ բուռն քննադատության` նույնանալով Փաշինյանի, նա ավտորիտար նկրտումների հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version