Հանրահավաքի ու ներքաղաքական համատեքստի մասին

✓ Մասնակիցների թիվը 9-10 հազար էր. սա գործող խորհրդարանական ընդդիմության փողոցային ակտիվության առավելագույն ցուցիչն է։ Հանրային կամ քաղաքական նոր խմբերի ինտեգրում գործընթացին տեսանելի չէ,
✓ ելույթների քաղաքական բովանդակությունը զրոյական էր։ Ըստ էության` մերժվեցին հայ- թուրքական դիալոգը, հայ- ադրբեջանական դիալոգը, հնչեցին գեղեցիկ կարգախոսներ(օրինակ` Արցախի անկլավային կարգավիճակի մերժումը)` առանց այլընտրանքային լուծումների,
✓ հանրհավաքային այս հարթակը չունի զարգացման պոտենցիալ, գործողությունների ծրագիր։
Ամփոփում.
√ Հայաստանի գործող իշխանության “խաղաղության դարաշրջանի” օրակարգը զուրկ է բովանդակային բաղադրիչից։ Հայ- թուրքական դիալոգում բացակայում է պաշտոնական Երեւանի օրակարգը, Փաշինյանն ու նրա թիմը “կիսահղի”, ոչ կոնցեպտուալ մոտեցումներ ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում,
√ խորհրդարանական ընդդիմության հռետորաբանությունը նմանվում է պրիմիտիվ հականիկոլականության, հակաադրբեջանականության, հակաթուրքականության` առանց այլընտրանքային բովանդակության։ Ընդդիմության պատկերացումները ԼՂ խնդրում, հայ- թուրքական դիալոգի հարցում որեւէ աղերս չունեն ռեալպոլիտիկի, համաշխարհային ու ռեգիոնալ նոր համատեքստի հետ,
√ Հայաստանը կանգնած է որակապես նոր ընդդիմություն ունենալու հրամայականի առաջ, որը, մի կողմից, խաղաղության օրակարգի հարցում պետք է հրաժարվի գործող իշխանության վախվորած, անծրագիր կեցվածքից, վարի նախաձեռնողական քաղաքականություն, մյուս կողմից` մերժի տիտղոսային ընդդիմության անիրական մաքսիմալիստական օրակարգը։
√ Պետք է բաց նայել իրականության աչքերին ու` առանց պոպուլիզմի, ձևակերպել Հայաստանի զարգացման տեսլականը, ԼՂ խնդրում` առաջնությունը տալ արցախահայության անվտանգության ապահովման օրակարգին։
Անիրատեսական օրակարգերը հղի են նոր անվտանգային մարտահրավերներով, որոնք կարող են վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը։
√ Հայաստանի անկախության, զարգացման բանաձևը հարեւան երկրների հետ քաղաքական երկխոսություն վարելն ու նրանց հետ բնականոն հարաբերություններ հաստատելն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր