Site icon politcom

Պետության դեֆոլտ

 
«Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,- երեկ երեկոյան գրել է Թագուհի Թովմասյանը:
Եթե չեմ սխալվում, այսօր երեկոյան ավարտվելու է ՄԻՊ թեկնածուների առաջադրման ժամկետը:
Զուտ ֆորմալ առումով՝ նույնիսկ ողբերգություն չի լինի, եթե ՄԻՊ ընտրությունները այս փուլով տեղի չունենան: Հաստատ Սահմանադրությունը նման մի ընթացակարգ սահմանած կլինի, եթե սահմանված ժամկետում թեկնածուներ չեն առաջադրվում: Կասկածից դուրս է, որ ՔՊ-ն՝ եթե ոչ այսօր, ապա առաջիկա օրերին կամ շաբաթներին կգտնի ՄԻՊ «արժանի» թեկնածու, որը հաստատ միլիոնավոր կիլոմետրեր հեռու կլինի մարդու իրավունքներից, բայց շատ մոտ կլինի Փաշինյանի քաղաքական շահերի պաշտպանությանը:
Բայց խնդիրը ֆորմալիզմը չէ, այլ, ըստ էության, այն, որ այս երկրում ՄԻՊ-ի պաշտոնին ձգտող չկա:
Գործող ընդդիմությունն այնքան ապաշնորհ է, որ նույնիսկ լեգալ ընթացակարգերը չի կարողանում օգտագործել՝ ցույց տալու համար, որ Փաշինյանն ընդամենը սովորական ավտորիտար է, քաղաքական առումով՝ սնանկ, գրպանները լցնելու մեծ գայթակղությամբ:
Բայց թեկնածու չեն կարողանում ճարել նաև ՔՊ-ն ու

Նիկոլը ու սա պետության դեֆոլտի ցուցանիշ է, որովհետև կայացած ժողովրդավարություններում Օմբուդսմանի մի քանի արժանի թեկնածուների պակաս չէր լինի ու նրանցից մեկի վրա հանրային համակրությունը կանգ կառներ, եթե նույնիսկ ՄԻՊ ընտրողը ԱԺ-ն է:
Պետության դեֆոլտի պայմաններում պետք չէ «թիթիզություններ» անել. Փաշինյանին պետք է թույլ տալ իրեն առընթեր ՄԻՊ նշանակել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version