Site icon politcom

Իրատեսական է «Հայկական երազանքի» ընտրազանգվածներին բերել իրատեսության դաշտ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

վերջին 30 տարում Հայաստանում գաղափարական 2 ուղղություն է ձևավորվել՝ իրատեսական և «ոչմիթիզական» (ավելի ընդգրկուն ձևակերպմամբ՝ «Հայկական երազանք»)… 2020 թվականին «Հայկական երազանքի» գաղափարախոսությունն աղետալի պարտության ենթարկվեց և քաղաքական դաշտում միակ գործուն գաղափարախոսությունը մնաց իրատեսականը, որքան էլ «Հայկական երազանքի» կրողները մեդիաաղմուկով փորձեն խլացնել այն… Ուստի պատահական չէ, որ պարտությունից անմիջապես հետո ստեղծվեցին իրատեսական գաղափարախոսության վրա հիմնված մի շարք քաղաքական հոսանքներ, որոնցից մեկն էլ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է… Հետևաբար, իրատեսության և «ոչմիթիզականության» միջև համախմբում տեղի ունենալ հնարավոր չէ (մագնիսի հակառակ բևեռների նման), որքան էլ «ոչմիթիզականները» փորձեն շանտաժել, թե «առանց գաղափարակից ուժերի» հնարավոր չէ արդյունքի հասնել… Սակայն իրատեսական է «Հայկական երազանքի» ընտրազանգվածներին բերել իրատեսության դաշտ՝ բնականաբար առանց նրանց քաղաքական «պապաների» կամ «մանկլավիկների»…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version