Փաշինյանը երեկ վստահեցրել է, որ ԵՄ դիտորդների այցի հետ կապված չկա աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ. «Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որ փորձում ենք լուծել»։
Նույն ելույթում Փաշինյանը դիլենտանտիզմի մաստեր-կլաս ցույց տվեց. պարզվեց ԵՄ դիտորդներին հրավիրել ենք, որպեսզի Արևմուտքը մեզ չկասկածի, որ մենք ռուսների հետ միասին պատրաստվում ենք հարձակվել Ադրբեջանի վրա:
Մի նախադասության մեջ ասում է՝ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, մյուսում՝ «բացահայտում» է, որ եվրոպացիներին կանչել է՝ ռուսների շարժը վերահսկելու համար:
Լավ, էս ի՞նչ պատուհաս է մեր երկրի գլխին, հետո զարմանում ենք, որ ադրբեջանցիները գրում են, թե Իրանի հետ հարձակվելու ենք իրենց վրա…
Լավ, էս ի՞նչ պատուհաս է մեր երկրի գլխին…
